Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն խոստովանել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև լարված հարաբերությունները դեռևս կպահպանվեն մոտ ապագայում:
Ռուսաստան կատարելիք իմ այցը պլանավորված չէ: Դժբախտաբար, մեր հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որ մենք կարողանանք քննարկել այցելության հարցը: Սակայն իմ կողմից արվում է ամեն բան, որ այդ հանդիպումը կայանա: Ես հուսով եմ՝ դա տեղի կունենա. մեջբերում է Իվանիշվիլիին Newsgeorgia-ն:
Վրացական արտադրանքն արդեն մտել է ռուսական շուկա, պլանավորվում է նաև վիզային ռեժիմի թեթևացում և կանոնավոր չվերթների վերաբացում, սակայն մյուս կողմից դեռևս բացասական երանգները պահպանվում են: Դա կշարունակվի նաև ապագայում, սակայն մենք պետք է քայլ առ քայլ կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ. ասել է վարչապետը: