Հուլիսի 28-ին' ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ' ջրանցքում, հայտնաբերվել է կնոջ դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 75-80 տարեկան' անձը չպարզված կնոջ դի:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ: