Թուրքիայի Բիլեջիք գավառի բանտերից մեկում հրդեհ է բռնվել. գրում է CNN Türk-ը:

Ինչպես հաղորդում է հեռոսւտաընկերությունը, դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության և շտապ օգնության մեքենաները: Հրդեհի արդյունքում վիրավորվել է 7 մարդ, որոնք հոսպիտալացվել են: Հրդեհը հաջողվել է մարել միայն մի քանի ժամ հետո: