Օգոստոսի 11-ին' ժամը 20.00-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.45-ին ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՕՀ-ի տեղեկության համաձայն՝ Օշական գյուղի բնակչից ահազանգ է ստացվել, որ գյուղի մոտակայքում՝ ցորենի դաշտն այրելուց վառվել է գյուղի բնակիչ' 1937 թ. ծնված Ռ. Ա.-ն:
Դեպքի վայր է մեկնել մարզային ոստիկանության վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 10-ին ժամը 19.00-ից ժամը 20.00-ի սահմաններում Ռ. Ա.-ն Օշական գյուղի «Վերին Զորք» կոչվող այգիներում, իրեն պատկանող ցորենի արտում հարդը այրելիս ստորին վերջույթների շրջանում ստացել է այրվածքներ և մահացել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են դեպքի հանգամանքները:
Հեղինակ: