Օգոստոսի 14-ին Երուսաղեմում Պաղեստինի և Իսրայելի միջև ընթացել է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի 2-րդ փուլը, գրում է Associated Press-ը:
Հանդիպումը շարունակվել է 5 ժամ, և ընթացել է փակ դռների հետևում: Հանդիպման ավարտին կողմերը ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Գործակալության աղբյուրները, սակայն հայտնում են, որ համաձայնություն է ձեռք բերվել բանակցային գործընթացի հետագա փուլերի ամենամսյա շարունակական բնույթի շուրջ:
Նշենք, որ բանակցություններն ընթացել էին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելն իր բանտերից ազատ էր արձակել ահաբեկչական գործունեության համար դատապարտված 26 պաղեստինցիների: Սակայն, նախօրեին հրեական պետությունը հավանություն էր տվել Արևմտյան ափին 942 նոր բնակավայրի կառուցման նախագծին, ինչն առաջ էր բերել Պաղեստինի սուր քննադատությունը: