Քիչ առաջ Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի սահմանը պատահմամբ հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այդ մասին ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել է զինվորի հորեղբոր որդին, ով հանդիպել էր Կարմիր Խաչի տեղի ներկայացուցչի հետ, ով եւ փոխանցել է հանդիպման վերաբերյալ մանրամասներ:
Հայտնի է, որ Հակոբ Ինջիղուլյանին է փոխանցվել հարազատների նամակը: Նա եւս նամակ է գրել, որը հարազատներին կփոխանցվի վաղը: Հակոբը նաեւ տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ չունի եւ իրեն լավ է զգում: Բանակցությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն վաղը:
Սեդա Ղուկասյան