www.yerevannews.am Մաքսային միություն մտնելու մտադրություն ունենալու մասին Սերժ Սարգսյանի արված հայտարարությունն անընդունելի էր, քանի որ հերթական անգամ անհատական որոշում հրապարակվեց Հայաստանի անունից:

 

YerevanNews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ հայտարարությանը, նման տեսակետ արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Ըստ նրա, այն հնարավորությունները, որ Հայաստանն ունենում էր զարգացման առումով, այսպես շարունակելու դեպքում' չի ունենա:

 

«Այնուամենայնիվ, տարբեր երկրներում, տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակ տարբեր հայտարարություններ են հնչել, եվրոպացիների հետ ամենաբարձր ամբիոններից ասում էր կասոցացնենք, իսկ հիմա սա հայտարարեց: Կարծում եմ պետք է սպասել, թե հետո ինչ կարծիք են ասելու Հայաստանի իշխանությունները, այսինքն' որն է լինելու է վերջնական որոշումը: Բայց ցանկացած դեպքում անընդունելի է», - հայտարարեց նա:

 

Ա. Մարտիրոսյանը կարծիքով, եվրոպական երկրների հետ հարաբերությունները չեն պայծառանա, բայց, ըստ նրա, եվրոպացիները ևս մեղք ունեն, քանի որ տարիներ շարունակ իրենց զգուշացնում էին, որ լեգիտիմ իշխանությունները, ում դուք հովանավորում եք, չեն կարող լավ գործընկեր լինել:

 

«Այն ժամանակ չլսեցին մեր այս հորդորը, ինչի արդյունքում ունենք այս իրավիճակը», - եզրափակեց նա: