www.tert.am Թուրքիայի Անթաքիա սահմանային քաղաքում մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու իրենց իշխանությունների դիրքորոշման դեմ, տեղեկացում է Al Jazeera-ն:

 

Աղբյուրը նշում է, որ առհասարակ, հարցումների համաձայն, Թուրքիայում բնակչության մեծամասնությունը դեմ է Սիրիայի դեմ գործողություններին:

 

Այս անգամ ցուցարարներն ասել են, որ չեն ցանկանում, որպեսզի Սիրիայում իրենց եղբայրները տանջանքների ենթարկվեն:

 

Մինչև 1930-ականները Անթաքիան պատկանել է Սիրիային: Աղբյուրը հիշեցնում է, որ 2003-ին Թուրքիայի խորհրդարանը նույն իշխանություններին արգելել էր սատարել Իրաքի դեմ ամերիկյան գործողություններին: