tert.am  Ադրբեջանում ևս 4 մարդ է գրանցվել՝ որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քարտուղար Արիֆ Մուխտարովն առանձին-առանձին ներկայացրել է թեկնածուներին՝ «Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Գաջիև, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադե, «Ազգային զարթոնքի շարժում» կուսակցության նախագահ Ֆարաջ Գուլիև և «Միացյալ ազգային ճակատի» նախագահ Գուդրաթ Հասանգուլիև։

 

Քարտուղարը նշել է, որ այդ թեկնածուների գրանցումն իրավաբանական հիմք ունի։

 

Ապա ԿԸՀ անդամները բաց քվեարկություն են իրականացրել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ է արտահայտվել թեկնածուների գրանցմանը։

 

Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր գործող նախագահ Իլհամ Ալիևի, «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի և խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի թեկնածությունները։

 

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 9-ին։