Panorama.am ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան կատարած իր առաջին պաշտոնական այցի առթիվ Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում նրան է փոխանցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի նամակը։ Նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը' Panorama.am-ի:

 

«Մեծարգո պարոն Նախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի Երևան կատարած առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա նվիրվածության մասին:

 

Ես հույս ունեմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձը և Ձեր կառավարության՝ առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների աշխատանքին և խաղաղ գործընթացին։ Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտվեք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորություններից եւ պատրաստ լինեք համանախագահների ժամանակի և փորձառնության միջոցով առաջ շարժվելու բանակցությունների ներկայիս փակուղուց։

 

Փոխզիջումների ընդհանուր ուրվագծերը արդեն իսկ հստակեցված ունենալով՝ այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նորոգված ջանքերի ժամանակն է»։