Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի պատվիրակությունը՝ գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն՝ մասնակցելու ս/թ. սեպտեմբերի 17-22-ը կայանալիք Միջազգային Ոստիկանական Ասոցիացիաի գագաթաժովին:
Գագաթաժողովում, 64 երկրների մասնակցությամբ, քննարկվելու է Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի լիիրավ անդամակցության հարցը:
Տեղեկացնում ենք նաև, որ 2012 թ. Իսրաելում կայացած Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի գագաթաժովում Հայաստանը դարձավ Ասոցացիայի անդամ: Պատվիրակության վերադառնալուց հետո Երևանում կկազմակերպվի մամուլի ասուլիս և ԶԼՄ-ներին կտրվի մանրակրկիտ տեղեկատվություն:
Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիա