Վրաստանի քաղաքական շրջանակներում եւ լրատվամիջոցներում շարունակվում են լուրեր շրջանառվել Վրաստանի հաջորդ վարչապետի անվան շուրջ: Այս մասին գրում է apsny.ge կայքը: Հիշեցնենք, որ գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ պաշտոնից մինչեւ այս տարվա վերջ:
Նրա հավանական փոխորինողներն են էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին եւ վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն: Փորձագետ Վաժա Բերիձեն հավանական թեկնածու է համարում նաեւ վարչապետի բարեկամ Ուչի Մամացաշվիլիին: Նա ներկայում կառավարում է Իվանիշվիլիի մի շարք բիզնեսներ: