Henaran.am ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատավարությանը ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Ըստ պաշտպան Գայանե Գալոյանի, իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել Հայրիկյանին սպանելու:

 

Միայն ցանկացել է վախեցնել եւ եւ «գցել» էպոսագետ, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի վրա, քանի որ վերջինս չէր վարձատրել աշխատանքի դիմաց, «Հարությունյանը քաղաքականությամբ չի զբաղվել, չի ճանաչել Հայրիկյանին, բայց նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական գործչի կյանքից զրկելու համար: Էլի եմ ասում նման դիտավորություն չեն ունեցել»,-ասաց պաշտպանը:

 

Նրա խոսքով տուժողը դատարանում նշեց, որ չի ճանաչում Հարությունյանին եւ չէր կարող վնասել նրա քաղաքական կարիերիային: