Lragir.am Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միության այն դրույթներին, որոնք չեն խանգարի Եվրամիության հետ մերձեցմանը, Յալթայում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Յանուկովիչը «Յալթայան եվրոպական ռազմավարություն» ֆորումի ժամանակ նշել է, որ Ուկրաինան ՄՄ հետ համագործակցության մոդելն էր փնտրում, որոնք չպետք է խանգարեն Ուկրաինայի եվրաինտեգրացիային, գրում է segodnya.ua կայքը:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Այսօր Ուկրաինան անկախ պետություն է եւ մենք հարգանքով ենք վերաբերվում դրան: Եվ, իհարկե, առաջնահերթությունների, դաշնակիցների ընտրությունը ուկրաինացի ժողովրդի եւ Ուկրաինայի իշխանությունների ինքնիշխան իրավունքն է»: