2013թ. հունվար-օգոստոս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 070 805 ուղևոր' 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 110 604 ուղևորի համեմատ:

Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 518 180 մարդ' 2012թվականի 529 386 -ի դիմաց, մեկնել է 552 625 մարդ' 2012 թվականի 581 218 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6 906 տոննա բեռ' 2012թ. 7 510 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 184 տոննա բեռ' 2012թ. 4 068 տոննայի դիմաց և ներկրվել է 2 722 տոննա' 2012թ. 3 442 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 5 538 ' 2012թ. նույն շրջանի 6 973 -ի դիմաց: