«Մոսկվա» հյուրանոցում երեկոները եռուզեռ է: Տանում են, բերում են, բերում են, տանում. լիքը տուփեր, փաթեթներ, կողովներ, պայուսակներ: Ինչքան ասես «օտար» մարդիկ մտնում են ադրբեջանցիների համարները ...

 

Հայ պատգամավորներից մեկը նկատեց, ասաց` սրանք իրենց հայրենիքից կապոցներ են ստանում, «գործ են անում», մենք` թուքումուր ...

 

Պետության գլուխ կանգնած մարդուն ծեծում, անարգում ենք, ասում` գնա, մեր դատը պաշտպանի: Չարախնդացողներ եղան, բայց այսօր Մարկոսին, վաղը` Կիրակոսին: Ուրուգվայում ապրող մի հայ իմացավ, ասաց` հոգիս ցավում է, ինձ են ծեծել, իմ պետությունը ...

 

Սոս Սարգսյան «Վարագույրից այն կողմ»

 

Նյութը` Ք. Ա-ի