Նյու Յորքում անցկացվող քաղաքացիական հասարակության աջակցության գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: «Ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը՝ ցանկանում եմ երախտապարտություն հայտնել այն համագործակցության համար, որը կայացել է մեր պետությունների միջև:

 

Իմ ապագա ծրագրերը, բացի քաղաքականությունից, կապված են կրթական համակարգի հետ: Ես նախատեսում եմ նախագահական գրադարան բացել Թբիլիսիում», - Օբամայի հետ հանդիպման ընթացքում ասել է Սահակաշվիլին: Հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրությունների, Վրաստանի նախագահը դիմել է ԱՄՆ-ի իր գործընկերոջը Վրաստանին տրամադրվող աջակցությունը շարունակելու խնդրանքով:

 

Նախագահ Օբաման իր հերթին դրական է գնահատել Վրաստանում ժողովրդավարության գործում Սահակաշվիլիի արված ներդրումը: «Ձեզանից հետո Դուք թողնում եք ժողովրդավարական և բարեփոխված Վրաստանի տեսքով կարևոր ժառանգություն», - Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ անցկացված հանդիպման ընթացքում նշել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:

 

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայություն