Ս. թ. հոկտեմբերի 2-4-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Վիլնյուս /Լիտվայի Հանրապետություն/, մասնակցելու ԵՄ Նախարարների խորհրդում Լիտվայի նախագահության շրջանակներում՝ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությանը, ինչպես նաև, Լիտվայի Սեյմասում կայանալիք «Մենք նկարում ենք Հայաստանը» խորագրով մանկական նկարչական ցուցահանդեսին:

 

«Մենք նկարում ենք Հայաստանը» խորագրով մանկական նկարչական մրցույթում հաղթող է ճանաչվել 12 լիտվացի երեխա, ինչպես նաև լավագույն 100 նկարչական աշխատանք, որոնք կընդգրկվեն «Մենք նկարում ենք Հայաստանը» մրցույթին նվիրված պատկերագրքում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մրցույթի հաղթողներին կհանձնի ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր: