Թեհրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացման գարծընթացը, հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
Press tv փոխանցմամբ, նա հայտնել է, որ Իրանն ընդամենը պատրաստ է քննարկել հարստացվող ուրանի չափաքանակն ու հարստացման աստիճանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Բարաք Օբամայի ու Հասան Ռուհանիի հեռոախոսազրույցում Ռուհանին հայտարարել էր, որ հույս ունի, թե իրանական միջուկային ծրագրի հանգուցալուծումը կհաջողվի գտնել մոտական 3-6 ամիսների ընթացքում: