Թեհրանը կվերսկսի ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը, եթե «վեցյակը» չհամաձայնի հարստացուցիչ ցենտրիֆուգներում իզոտոպների բաժանման 190 հազար սարք ունենալու իր պահանջմունքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Թասնիմ» գործակալությանը:
«Մինչեւ 20 տոկոսի մակարդակ ուրանի հարստացման բնագավառում մեր նախորդ ակտիվությունն այդ դեպքում անհապաղ կվերականգնվի»,-ասել Է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ ԱլաԷդդին Բորուջերդին:
«Երկիրը տարեկան Բուշերի ատոմային Էլեկտրակայանի կողմից արտադրվող առնվազն 20 հազար մեգավատ ԷլեկտրաԷներգիա ստանալու կարիքն ունի,-նշել Է Բորուջերդին:-Այդ ծավալն ուրանի հարստացման եւ անհրաժեշտ վառելիքի արտադրության համար զգալի թվով հարստացուցիչ ցենտրիֆուգներ Է պահանջում, որոնց թվաքանակի վերաբերյալ հարցն արծարծվել Է Վիեննայի բանակցություններում»:
Խորհրդարանի ներկայացուցիչը նաեւ ընդգծել Է, որ Իրանն իր միջուկային հետազոտությունները եւ այդ բնագավառի գործունեությունը կշարունակի ՄԱԳԱՏԷ-ի՝ գոյություն ունեցող պահանջների շրջանակներում: Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծել Է իրանցի օրենսդիրը, «մենք երբեք չենք հրաժարվի մեր իրավունքներից, որոնք խարսխվում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա»,-հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: