aravot.am Այսօր տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մտադիր էր բողոքարկել սեպտեմբերի 29-ին անցկացված ընտրության արդյունքները: Սակայն քիչ առաջ Սյունիքի մարզի թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանից տեղեկացանք, որ այսօր ընտրական հանձնաժողով ոչ մեկը բողոք-դիմում չի ներկայացրել, իսկ բողոքարկման ժամկետը այսօր ժամը 12:00-ից մինչեւ 18:00 ընկած ժամանակահատվածն էր: Սամվել Հայրապետյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել եւ լսել նրա պարզաբանումը: Մեզ փոխանցեցին, որ նա զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հեռախոսազանգին: