Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքում իշխանությունները փակել են միջնակարգ անվճար դպրոցը իսլամական խիստ օրենքներ կիրառելու մեղադրանքով. տեղեկացնում է BBC-ն:

 

Դպրոցում անցակցրած ստուգումներից հետո պարզվել է, որ բոլոր աշակերտուհիները' անկախ կրոնական պատկանելիությունից, պարտավորված են եղել հիջաբ կրել, իսկ բոլոր աղջիկներին առհասարակ նստեցնում են նստարանների հետին շարքում:

 

Կրթության ֆինանսավորման գործակալությունը հետաքննում է նաև դպրոցում ֆինանսական մեքենայությունների հնարավոր փաստը: