«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ այս օրերին բոլոր դատախազներն անհանգիստ են աշխատանքից ազատման դիմումներ գրելու առաջարկների սպասումով, քանի որ լուրեր են շրջում, որ «եթե Գևորգ Կոստանյանին թողնեն՝ դատախազության 80 տոկոսը կփոխի»:

 

Բայց հատկապես անհանգիստ են նրանք, որոնց անունները նախապես շրջանառվել են որպես գլխավոր դատախազի թեկնածու: Ասում են՝ Երևանի դատախազ Հրաչ Բադալյանն ամենուրեք հայտարարում Է՝ ես չեմ Էլ ուզեցել գլխավոր դատախազ դառնալ, չիմացա Էլ, թե ով անունս տվեց, ախր իմ ինչի՞ն էր պետք և այլն, հուսալով, որ ասածը կհասնի Կոստանյանին:

 

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: