Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե հոկտեմբերի 9-ին ընթացող նախագահական ընտրություններն ամենակեղտոտն են և ուղեկցվում են կեղծումներով. գրում է Contact.az-ը:

 

«Համատարած ընտրակեղծումներ են ընթանում,-հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Էլդար Նամազովը։-Եթե նախկինում դա ընտրությունների ավարտին էր տեղի ունենում, ապա այժմ իշխանությունն այնքան անվստահ է, որ արդեն առավոտ վաղ սկսել է ընտրակեղծումները: Սրանք Ադրբեջանի պատմության մեջ ամենակեղտոտ ընտրություններն են»:

 

Ըհդդիմության ներկայացուցիչների խոսքերով' առավել բնութագրական խախտումներից են լցոնումները և «կարուսել»-ը: