Հումորը ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին:

 

Ես կպարզեմ միտքս մի օրինակով. այն սենյակը, որտեղ հանգուցյալի դագաղի մոտ հարգալից լռությամբ հավաքվել են բարեկամներն ու մոտիկները, ճիշտ այն պահին, երբ սկսվում է հոգեհանգիստը, մատների ծայրերի վրա ներս է մտնում ուշացած մեկը և դիմում է դեպի իր աթոռը, որի վրա ներկաներից մեկը դրել է գլանաձև գլխարկը:

 

Ուշացածը շտապելուց նստում է գլխարկի վրա, անմիջապես վեր թռնում և հայացքով ներողություն հայցելով, լուռ տիրոջն է հանձնում նրա ճզմված սեփականությունը: Սա համր ափսոսանքով վերցնում է այն' շարունակելով լսել հոգեհանգիստը: Մոմենտի հանդիսավորությունը վերանում է' փոխակերպվելով իր հակադրությանը: