Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբադյանը' մեծապես կարևորելով Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները և միջխորհրդարանական բարեկամության խմբերի շփումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ չի ցանկանում այլևս վերադառնալ առաջին խաղի իրադարձություններին՝ միաժամանակ հավելելով, որ լրագրողն անցնում է թույլատրված սահմանները: