Հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից մեկ շաբաթ առաջ տեղափոխվել է կալանավայր։

 

Այս մասին «Ա1+»-ին հայտնել է Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը։ Վարորդի ընտանիքին այս լուրը հայտնել է ՄԻՊ օգնական Երանուհի Թումանյանցը։ Ի դեպ՝ այս ողջ ընթացքում  ընտանիքի անդամները երբեք հեռախոսազրույց չեն ունեցել նրա հետ եւ  տեղեկություններ ստացել են միայն  ՄԻՊ գրասենյակից եւ փաստաբաններից։

 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով։ Սպառնում է առավելագույնը 7 տարվա ազատազրկում։

 

«Հայ վարորդը ընդունել է իր մեղքը։ Այս գործով դատական առաջին նիստը, ըստ Լիլիթ Հարությունյանի, տեղի է ունենալու դեկտեմբերի 14-ին»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։