Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը կազմել է 32.5 միլիոն տոննա: Դա 0.9 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

 

Այս մասին հայտնել է Պետական վիճակագրական հանձնաժողովը: Վերջինիս հաղորդմամբ՝ միևնույն ժամանակահատվածում գազի արդյունահանումն աճել է 2 տոկոսով՝ կազմելով 13.1 միլիարդ խորանարդ մետր: Բացի այդ, արդյունահանվել է 1.2 տոննա ոսկի և 531 կիլոգրամ արծաթ: