Հունվարին Ադրբեջանում արդյունահանվել է 3,6 մլն տ նավթ, ինչը 5,3 տոկոսով ցածր է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի արած հայտարարության մեջ:

 

Ըստ այդ հայտարարության' անցյալ տարվա համեմատ, նշված ժամանակահատվածում Ադրբեջանում 6,7 տոկոսով ավելացել է գազի արդյունահանումը: 6,7 տոկոսով կրճատվել է նաեւ արդյունաբերական արտադրությունը, սակայն, 5,6 տոկոսով աճել է արտադրության ծավալը ոչ նավթային հատվածում: