ՀՀ արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությունը ողջունում է և իր զորակցությունն է հայտնում ՀՀ Կառավարության որոշմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 

«Հոկտեմբերի 23–ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում:

 

Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

 

ՀՀ արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությունը ողջունում է ՀՀ կառավարության այդ որոշումը, որը հավասարակշռված ու շահեկան քայլ է մեր երկրի տնտեսության զարգացման նոր տրամաբանության և նոր իրողությունների առումով։ Մենք՝ գործարարներս համոզված ենք, որ «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը և այն ամենին, ինչը այսօր կարող է զորակցել գործարարներիս արտաքին տնտեսական կապերի աշխուժացման և ծավալման գործում»,-ասված է տարածած հայտարարության մեջ: