Արդեն վեց ամիս Հայաստանը վարում է բաց երկնքի քաղաքականություն, բայց Եվրոպա մեկնել ցանկացողների զգալի մասը գերադասում է մեկնել Վրաստան եվ օգտվել թուրքական ավիաընկերությունից: Այնտեղ ավիատոմսերը զգալի էժան են: Իսկ այդ ընթացքում հայկական ավիաշուկային փորձում են տիրանալ ռուսական ընկերությունները. հայտարարել են մասնագետները: Մինչդեռ պետական տեսանկյունից, ավիատոմսերն էժանացել են, ավիափոխադրման ծավալն էլ' ավելացել: