ԵԱՀԿ միջազգային դիտորդները բարձր են գնահատել Վրաստանում նախագահական ընտրությունների ընթացքը` համարելով այն միջազգային չափանիշներին և կազմակերպության պահանջներին համապատասխան. ասված է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում, որը հրապարակվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում:
Փաստաթուղթը նշում է, որ ենթադրյալ ընտրակեղծումների և խախտումների վերաբերյալ բողոքների հիմնական մասը մերժվել է դիտորդների կողմից: