Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները թափանցիկ և լավ կազմակերպված են եղել. լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Մենք հետևել ենք ընտրություններին և կարծում ենք, որ դրանք թափանցիկ են եղել: Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին, ովքեր չեն ընդունում արդյունքները, վիճարկել դրանք' համաձայն օրենքի: Միաժամանակ, կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կառուցողական աշխատել և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը»,-ասել է Փսակին. մեջբերում է Грузия-Online-ը: