Նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիների մեջ էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ, ՔՕ 316 հոդվածով դատապարտված եւ համաներումով ազատ արձակված Տիգրան Առաքելյանը, որը նույնպես եկել էր «անարդարության դեմ պայքարելու եւ ձերբակալվածների հանդեպ անաչառ վերաբերմունք պահանջելու»:
Նրա խոսքով, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում կատարեց իր ծրագրած հեղափոխության առաջին քայլը, որը նա «ազնիվ քայլ» անվանեց. «Այն, ինչ Շանթն ուզում էր, ազնիվ է: Քննադատողներ էլ կլինեն, մեկը կասի՝ լավ բան է անում, մեկը կասի՝ վատ բան է անում. ես նրա արարքում որեւէ վատ բան չեմ տեսնում»։
Տիգրան Առաքելյանն ասաց, որ իրենք կշարունակեն Շանթ Հարությունյանի սկսած հեղափոխությունը: «Մեր պարտքն է՝ արդեն մենք անենք այն ամենը, որը չգիտեմ, Շանթը կուզենա, թե չէ: Իր պայքարը դրսում է, պայմանական ազատության մեջ գտնվողները կշարունակեն, չգիտեմ կհաջողվի, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա»:
NEWS.am-ին Տիգրան Առաքելյանն ասաց , որ հնարավորինս կանի Շանթին ազատության մեջ տեսնելու համար: