ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը:
Վերջինս ձերբակալության մասին այլ մանրամասներ չկարողացավ հայտնել:
«Միայն գիտեմ, որ այս պահին նրա ազատությունը սահմանափակված է»,- ասաց Արեգ Գևորգյանը:
Նշենք, որ aravot.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:
Նա այժմ ԱԱԾ մեկուսարանում է: