Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով, ինչպես և խոստացել էին, դատարանն անցավ վիճաբանությունների փուլ: Ճառերով և վերջին խոսքով հանդես են եկել ամբաստանյալները, նրանց ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը և մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Նիստի ավարտին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հայտնելով, որ վճիռը կհրապարակվի երկուշաբթի օրը։
Երիտասարդների փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ թեև Վերաքննիչ դատարանում գործի դատավարությունը անցել է խախտումներով, սակայն ստացված ապացույցները բավարար են պնդելու, որ հանցակազմը բացակայում է և տղաները պետք է արդարացվեն:
Նշենք, որ ճառերից հրաժարվեցին Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքը շինծու է, ոստիկանության ցուցմունքները բացահայտ կեղծ, ինչպես նաև դատը ունի բացահայտ քաղաքական դրդապատճառներ:
«Ես դատարանից պահանջում եմ մեր արդարացումը և խոսքս ուղղում եմ հարգելի դատախազին․ նույնիսկ դուք չկարողացաք այնպիսի պատմություն հորինել, այնպիսի մեղադրանք առաջադրել, որ բոլորին ակնհայտ լիներ , որ հենց այդ մեղադրանքով ենք մենք դատապարտվում»,- իր հայտարարության մեջ նշեց ամբաստանյալ Արտակ Կարապետյանը։
Դավիթ Քիրամիջյանն էլ պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել գործով տուժող, ոստիկան Շահեն Հարությունյանին՝ սուտ ցուցմունք տալու համար:
Իսկ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանն իր ճառի մեջ նշեց, որ դատարանին չի մնում այլ բան, քան կայացնել արդարացման դատավճիռ և հետամուտ լինել, որպեսզի պատժվեն իրական մեղավորները:
«Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ իշխում են հանցավոր տարրեր, ովքեր տոտալ վերահսկողություն են սահմանել բոլոր ոլորտներում, ներառյալ դատարանները,արդարացման որոշում կայացնելու համար դատարանը պետք է դրսևորի առանձնահատուկ համարձակություն և կամք՝ հակառակվելու ձեզ վերահսկողության տակ առած ռեժիմին»:
Տիգրանն Առաքելյանն իր հերթին կասկած հայտնեց, որ իր ճառից է կախված լինելու հետագա վճիռը։
«Երբ միջնորդություն արեցինք ոստիկան Շահեն Հարությունյանին նորից հարցաքննելու և դատարանը բավարարեց այդ միջնորդությունը, առաջացավ կարծիք, որ հնարավոր է դատարանն ինքն ուզում է ի վերջո հասկանալ՝ ինչ է կատարվել իրականում։ Նույն այդ օրը մենք նաև միջնորդեցինք Տիգրան Ավետիսյանի քիթը կրկնակի փորձաքննության ենթարկել։ Որևէ մեկին պարզ չի՝ որտեղ է այդ տղան, դատարանում ոչ մեկ չտեսավ ոչ իրեն, ոչ էլ իր ենթադրյալ կոտրած քիթը։ Դատարանը մեր այդ միջնորդությունը մերժելով շատ լուրջ կասկածներ հարուցեց, որ, այո, բացահայտվելու էր ամբողջ այն կեղծիքը որի պատճառով ինձ երկու տարի պատանդ են պահել»։
Առաքելյանի համար հակտապես զարմանալի էր, որ իրեն առաջադրված ամենածանր մեղադրանքին դատարանը ուշադրություն չդարձրեց, այդ մեղադրանքի վերաբերյալ որևէ ապացույց չեղավ։
«Եթե ինձ վեց տարի ազատազրկման դատապարտող առաջին ատյանի որոշում կա, նորմալ չի որ մեկ երրորդն արդեն անց եմ կացրել կալանքի տակ, երբ որևէ տրամաբանական բացատրություն չկա, ոչ մի ապացույց չկա, տուժողներն էլ ոչինչ չեն հիշում»։
Առաքելյանը նաև նշեց, որ այս գործով բոլոր որոշումները կայացվել են կախված երկրում տիրող քաղաքական իրաիճակից՝ ելնելով իշխանությունների նպատակահարմարությունից։ Չեն եղել բացառապես ոչ մի իրավական հիմնավորումներ։
Ճառով հանդես եկավ նաև դատախազը, ով կրճատ պատմեց դեպքը՝ առանց հիմնավորելու մեղադրանքը, ավելին' նա կարծես թե տեղյակ չէր, որ վկա Շահեն Հարությունյանի հեռախոսահամարի վերծանումները տրվել են Վիվասելից, քանզի իր ելույթում նշեց Արմենթել անունը։ Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը նշեց նաև, որ միջադեպը հրահրել են երիտասարդները, և դա ապացուցվել է հենց նրանց տրված ցուցմունքներով:
Դատախազը, կարծիք հայտնելով, որ վեճի պատճառներից մեկը եղել է այն, որ ոստիկանները ՀԱԿ ակտիվիստներին «լևոնական» են անվանել, ասել է, թե «լևոնական» բառի մեջ վիրավորվելու բան չկար: Դատախազը, այնուամենայնիվ, միջնորդել է Կարապետյանին ազատել համաներմամբ, իսկ Քիրամիջյանի համար պայմանական ազատազրկում է պահանջել: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Քիրքամիջյանի համար պայմանական էր պահանջել նաև առաջին ատյանի դատարանում, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանն ավելի խիստ պատիժ էր նշանակել՝ 2 տարվա ազատազրկում:
Տիգրան Առաքելյանն իր վերջին խոսքում նշեց, որ ազատ արձակվելով ինքն ազատություն ձեռք չի բերի և միայն արդարացման մեջ կգտնի իր ազատությունը։ Նա նաև իր մակագրությամբ Քրեական օրենսգիրք նվիրեց դատարանին:
Տիգրան Առաքելյանը արդարացման մեջ կգտնի իր ազատությունը
22:00 - 11.Հոկտեմբեր.2013
Աղբյուր՝
jfhr.am
Առաջարկում ենք նաև
16/10/19 12:15
Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)
30/07/15 15:23
ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է
08/01/14 14:48
Տիգրան Առաքելյանը «անպայման» դիմելու է Եվրադատարան
09/10/13 13:12
Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից
07/10/13 15:08
Տիգրան Առաքելյանը այս անգամ ևս ազատ չարձակվեց
01/10/13 09:05
Ազատ կարձակվեն Տիգրան Առաքելյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Հովհաննես Թամամյանը և Մարգար Օհանյանը
20/09/13 14:35
Ի՞նչ կապ ունի «օրենքով գող» Պզոյի դատավարությունը Տիգրանի Առաքելյանի՝ անազատության մեջ գտնվելու փաստի հետ
18/09/13 17:28
«Ամո´թ դատարանին». Տիգրան Առաքելյանը կմնա բանտում
17/09/13 09:39
Տիգրան Առաքելյանը ազա՞տ կարձակվի
16/09/13 12:04
«Ես չգիտեմ, թե ով է Տիգրան Առաքելյանը». Շուշան Պետրոսյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան