«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնել են, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, մոտ 2 տարի կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ազատման երաշխավորագիր է ներկայացրել: Նախաձեռնությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 18-ը: Երաշխավորական նամակին են միացել մի շարք արվեստագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
Նախաձփեռնությանն է միացել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թերթը փոխանցում է, որ Տ. Առաքելյանին ազատ արձակելու մասով քաղաքական որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա առթիվ հայտարարվելիք համաներման շրջանակներում Տիգրանն ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ ասել է նաև Սերժ Սարգսյանը: