Արգենտինական «Արսենալ» ակումբի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ակնկալվում է, որ դեկտեմբերին մասնագետը կժամանի Երևան' աշխատանքի պայմաններին ծանոթանալու:

Արգենտինացի մարզչի և մեր ազգային ընտրանու առջև դրվելու է 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու խնդիրը: