Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է իրանական միջուկային օբյեկտների ոչնչացման հնարավորությունը, սակայն հույս ունի կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները. շաբաթ օրը գրում է Financial Times պարբերականը:

 

«Հարյուր տոկոս' ո'չ»,-ասել է Ռոհանին պարբերականին տված հարցազրույցում' պատասխանելով այն հարցին, թե Թեհրանը թույլ կտա արդյոք իր միջուկային օբյեկտների ոչնչացումը հանուն ԱՄՆ-ի հետ հարաբերույթունների կարգավորման: Նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ Իսլամական հանրապեության ռազմավարությունը չի նախատեսում միջուկային զենքի ստեղծում, իսկ Իրանը մտադիր է հետագայում էլ շարունակել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը:

 

«Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամկետներում: Չնայած բոլոր այս դժվարություններին' վերջին 100 օրվա ընթացքում հայտնվել է որոշակի վստահություն, որը կարող է ուժեղանալ հետագայում»,-հայտարարել է Ռոհանին: