Միջուկային զնաթափման թեմայով ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի բարձրագույն մակարդակի նիստին մասնակցելու հրավեր մոտ ժամանակներս կուղարկվի նաև Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանիին. հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Քիբուշը Իրանի փոխարտգործնախարար Մուհամմեդ Մեհդի Ահունդզադեի հետ հանդիպման ժամանակ. մեջբերում է РИА Новости-ն:
ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձրագույն մակարդակի նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում:
«Մոտ օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունի անունից հրավեր կուղարկվի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին»,-ասել է Քիբուշը: