Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համակարգչային ծրագրով մոդելավորել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում դերասանի վարած BMW մակնիշի «Նիվա» ավտոմեքենաների վթարը 3D ձևաչափով՝ TS crash ծրագրով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:

 

«Միլիմետր առ միլիմետր ստուգել ենք՝ որպես հիմք ունենալով դեպքի վայրը, վթարի ավտոմեքենաների դիրքերը՝ ըստ լուսանկարների և դրանց վրայի վնասվածքները: Եվ ստացել ենք պատկերը, թե ինչպես է վթարը տեղի ունեցել: Ծրագիրն է դա որոշում, այսինքն՝ ինքը ինչը չի կարող ավել կամ պակաս ինչ-որ բան ասել՝ անկախ նրանից, թե ով է ծրագիրը կազմում ելնելով՝ մեքենաների հետվթարային հետքերով և առկա վնասվածներով»,– ասաց նա:

 

Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանը չցանկացավ հայտնել, թե այդ մոդելավորումից ի՞նչ է պարզ դարձել, որ տուժողների մեքենան հետընթաց կատարե՞լ է, թե ոչ:

 

Իսկ մեքենայի դիրքերը որոշվել են մասնավոր ընկերության կողմից դեպքի վայրում կատարված չափագրումների հիման վրա:

 

«Ինքը ծրագիրը ողջ աշխարհում գործող լիզենզավորված ծրագիր է»,- ասաց փաստաբանը՝ մանրամասնելով, որ Հայաստանում ևս կան այդ ծրագիրը օգտագործելու նախադեպեր: Ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը մեկ այլ քրեական գործով այն ևս օգտագործել: Մանրամասն՝ այստեղ: