Միջազգային օլիմպիական կոմիտեն ստացել է 2020 թ. ձմեռային օլիմպիական պատանեկան խաղերի անցկացման հավակնորդ քաղաքների հայտերը: Նրանք երկուսն են. Շվեյցարիայի Լոզանը և Ռումինիայի Բրաշովը:

Լոզանում երբեք չի կազմակերպվել մարզական խոշոր միջոցառում, թեև նրան կնքել են օլիմպիական մայրաքաղաք: Բանն այն է, որ Լոզանում են տեղակայված ՄՕԿ-ի շտաբ – բնակարանը և միջազգային մարզական 60 ֆեդերացիաների նստավայրերը:

Կազմակերպական որոշակի փորձ ունի Բրաշովը: Հենց այս տարեսկզբում Բրաշովում տեղի ունեցավ Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնը:

Ամեն ինչ հայտնի կդառնա մոտ ապագայում, երբ կավարտվի ընտրական գործընթացը. տեղեկացնում է armnoc.am-ը: