Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հարավային Կորեայի հետ ստորագրել է հուշագիր պաշտպանության ոլորտում փոխադարձ համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը' վկայակոչելով հարավկորեական Yonhar գործակալությանը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր պաշտոնակից Կիմ Կուան Ժոնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմական կապերի ընդլայմանն ու համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Հասանովի՝ Հարավային Կորեա կատարած եռօրյա այցի շրջանակներում: