Ավելի քան 2500 չվերթ է չեղյալ հայտարարվել ԱՄՆ-ում կիրակի օրը տեղացած առատ ձյան պառճառով: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, դրա պատճառը ձնաբուքն է և սառցե անձրևները, որոնք տեղացել են երկրի հարավում և արևելքում: Վատ եղանակային պայմանների հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 3-ը' Թեքսասում, իսկ 2-ը' Վիսքոնսինում:

 

Հազարից ավել չվերթներ չեղյալ են հայտարարվել Թեքսասի միջազգային օդանավակայանում: Վաշինգտոնի և նրա մոտակայքում գտնվող օդանավակայաններում հետաձգվել է 400 ավիաչվերթ: Մոտ այդ քանակով թռիչք է հետաձգվել նաև Ֆիլադելֆիայում:

 

Օդային ավիահաղորդակցությունից զատ' խափանվել է նաև երթևեկությունն ու ավտոհաղորդակցությունը: Հատկապես մեծ քանակությամբ ավտովթարներ են գրանցվել Վիսքոնսինում և Փենսիլվանիայում: