Առատ ձյուն տեղացող վերջին 4 օրերի ընթացքում շտապօգնությունը ստացել է վնասվածքների 10 կանչ, որոնք եղել են դրսից: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժվարանում է պնդել, որ դրանք ձյան պատճառով են եղել, քանի որ դրանց թիվն իրականում մյուս օրերի համեմատ չի ավելացել:

 

«Կանչերի թիվը չի շատացել: Միջինում օրական ստանում ենք 600 կանչ: Օրինակ՝ երեկ ստացել ենք 630 կանչ, դրա նախորդ օրը 581, իսկ դրան նախորդ օրը՝ 580: Բայց մենք արդեն շատ վաղուց ենք օրական այդքան կանչ ստանում. սա նորություն չէ, և այստեղ ձյունը կապ չունի»,-ասաց նա: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: