Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարդասիրական օգնություն հատկացնել Ֆիլիպիններին. գրում է gazeta.ru-ն:
Երկիրը 1 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), 1 միլիոն դոլար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), 1 միլիոն դոլար' Համաշխարհային պարենային ծրագրին (ՀՊԾ), 1 մլն դոլար' ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (ՄԱԶԾ), և 500.000 դոլար' ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գրասենյակին:
Հիշեցնենք, որ «Հայան» թայֆունի հետևանքով տուժել էր ավելի քան 50 միլիոն մարդ, որից 11 միլիոնն անօթևան է մնացել: ՌԴ-ի ֆինանսական օգնության շնորհիվ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Ֆիլիպինների իշխանությունների հետ համատեղ կկազմակերպի հասարակական կարևոր աշխատանքների իրականացում՝ հետագա վճարումներով: