Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կրկին չի մասնակցել Խարկովի շրջանային դատարանի «Ուկրաինայի միասնական էներգետիկական համակարգերի» գործով դատական լսմանը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:
«Այսօր առավոտյան գաղութի ղեկավարության ներկայացուցիչն առաջարկել էր դատապարտյալին նստել փողոցում իրեն սպասող ավտոմեքենան, բայց վերջինս հրաժարվել էր' պատճառաբանելով գերմանացի բժիշկների' դատին չմասնակցելու խորհուրդը»,- ասվում է հաղորդագրության մեջ: