Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Չիկագոյի մասնաճյուղը և տեղի ամերիկահայ համայնքն ամերիկացի սենատոր Մարք Քըրքի հետ մասնակցել են «Իրանի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ հարուցված դատական նիստին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայ դատի Կենտրոնական խորհրդի պաշտոնական կայքից:

 

«ԻԼԻՊ-ն ավելի շատ դրամական միջոցներ, զինվորներ և տարածքներ է վերահսկում, քան «Ալ Քաիդա»-ն սեպտեմբերի 11-ին, և զանգվածային կոտորածներ է իրականացնում կանանց, երեխաների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»,- ասել է սենատոր Քըրքը:

 

ԱՄՆ Սենատի Մարդու իրավունքների հանձնախմբի միջնորդությամբ իրականացված դատական նիստը վարել է Իլինոյս նահանգի դաշնային դատավոր Սեմ Տեր-Եղիայանը: Նիստի ժամանակ վկայություններ են տարամադրել Իրաքի ասորի Սանդրա Ռահիմը, Կառավարման նահանգային համալսարանի դոկտոր Խալիլ Մարարը, Իլինոյսի Ասորական ազգային խորհրդի տնօրեն Ռայնե Հանան: