Ինչպես հայտնում է forbes.ru-ն, ռուս պաշտոնյաներն, ովքեր կստանան նվերներ, որոնց արժեքը կգերազանցի 3000 ռուբլին, պարտավոր են հետ հանձնել նվերը կամ, ցանկության դեպքում, այն գնել:

 

Նմանատիպ նվերներ են համարվում այն իրերը, որոնք պաշտոնյաները ստացել են իրենց զբաղեցրած պաշտոնի հետ կապված։

 

Դրույթը, որը հաստատել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:

 

«Այս որոշումը հաստատվել է կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նվերի արժեքը որոշվելու է շուկայական գնի հիման վրա և եթե այն գերազանցի 3.000 ռուբլին, ապա նվերը կդասվի որպես պետության սեփականութուն: