Հունվարի 11-ին խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում' ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 29-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Toyota LC 150 4.0 GAS մակնիշի 80 UՕ 600 համարանիշի, 31-ամյա Առաքել Պարոնյանի վարած Ford Transit մակնիշի 13 ԼՏ 307 համարանիշի և 49-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 33 TՍ 198 համարանիշի ավտոմեքենաները :
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:
Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում: